Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Միխեիլ Սաակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը

    Միխեիլ Սաակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը

    23.03.2013| 16:33
    «Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում» Վրաստանի նախագահը հայտարարել է, թե աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին ոչ միայն ծրագրեր կազմել, նույնիսկ խոսել չարժե: «Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:
  • Նորից վիրավոր, նորից`անզգուշության հետևանք

    Նորից վիրավոր, նորից`անզգուշության հետևանք

    23.03.2013| 16:19
    Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորվել է Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Զինծառայողը 1985-ին ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:
  • Երկու մոլորակ, որտեղ համընկնում են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը

    Երկու մոլորակ, որտեղ համընկնում են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը

    23.03.2013| 15:26
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկարաձգել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տիեզերքը համատեղ ուժերով ուսումնասիրելու և խաղաղ նպատակներով օգտագործելու համաձայնագիրը:
  • Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    23.03.2013| 15:24
    Մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Քանի որ օրն ուրբաթ էր, ժամն էլ տարաժամ, ակնհայտորեն նամակը նախագահին կներկայացվի երկուշաբթի օրը և գործող կարգով նա 5-10 օր ունի արձագանքելու, հետևաբար իրադարձությունների զարգացմանը կարելի է սպասել ապրիլի 1-ի մերձակայքում: Եթե, իհարկե, բաց նամակը չհամարվի անհետաձգելի, ուրեմն և հրատապ պատասխան պահանջող:
  • Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    23.03.2013| 15:23
    Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը:
  • Միայն ուղիղ բանակցություններ

    Միայն ուղիղ բանակցություններ

    23.03.2013| 15:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնիշխան պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի պայքարել անկախ Պաղեստինի պետության ստեղծման համար:
  • Միկատին հույս ունի

    Միկատին հույս ունի

    23.03.2013| 15:20
    Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական է տվել: Միկատիի համոզմամբ` Լիբանանը կարիք ունի ազգային փրկության կառավարության ներկա փուլում, որին կանդամակցեն քաղաքական բոլոր ուժերը:
  • ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    23.03.2013| 15:18
    Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոխարինել է Իվան Վոլինկինը, որ մինչ նշանակումը ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր, իսկ 2007-ին աշխատել է Վրաստանի ՌԴ դեսպանատանը և վտարվել երկրից` ընդվզում կազմակերպելու մեղադրանքով:
  • «Վերադարձան իրատեսական, իրական հարթություն>

    «Վերադարձան իրատեսական, իրական հարթություն>

    23.03.2013| 14:06
    Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, կարծես, իրավիճակը փակուղուց դուրս բերելու միտում ունեն: Հիշեցնենք, որ հանրահավաքում նա հայտարարել էր, թե որոշակի պայմաններում ճանաչելու է Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ «պայմանները> հետևյալն են`2013-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, բայց մինչ այդ ԸՕ-ն պետք է բարեփոխվի և ԱԺ ընտրությունները անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, Հովհաննիսյանը փաստաթուղթ է ուղարկել նախագահին, որպեսզի անցումային այս փուլում ութ գերատեսչությունների ղեկավար պաշտոններ իրենց տրվեն (գլխավոր դատախազ, ՊԵԿ, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳՆ, ՎՊ, արդարադատության խորհուրդ և հակակոռուպցիոն հանձնաժողով):
  • Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    23.03.2013| 14:03
    Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ: